Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-RJqf5sjtQs
A A
Պաշտոնական

«Նախարարությունը չի կարողանում պատասխանել՝ դպրոցների աշխատակիցների թեստավորումը ի՞նչ միջոցներով է կատարվելու»

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«10 օր է՝ Առողջապահության նախարարությունը չի կարողանում ԻԱԿ-ի պարզ հարցմանը պատասխանել. 
 1. Դպրոցների աշխատակիցների թեստավորումը ի՞նչ միջոցներով է կատարվելու (արդեն կատարվում) (դրամաշնորհ, պետ. բյուջե կամ այլ)։
 2. Առկա՞ է կոնկրետ հաշվարկ, թե որքան է կազմում թեստավորման արժեքը։

Հատկապես COVID-ի վերաբերյալ հարցումներին պետական լիազոր մարմինը պարտավոր է առավելագույն ջանքեր գործադրել՝ ժամանակին ու սպառիչ պատասխանելու համար, ինչը չի արվում նախարարության կողմից։ Խախտվել է պատասխանի ժամկետը, անհիմն են պատասխանը հետաձգելու հիմնավորումները»։