Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տավուշի  մարզային փրկարարական  վարչության 20 աշխատակիցներ արժանացան պարգևների (1)
A A
Պաշտոնական

Պարգևներ՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներին

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը 2020 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ 19 աշխատակիցների մեդալներ և պատվոգրեր հանձնեց Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար:

Չորս փրկարարական ծառայող պարգևատրվել է «ԱՆՎԵՀԵՐ ՓՐԿԱՐԱՐ», երեքը՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ» մեդալներով: Վեց փրկարարական ծառայող արժանացել է ԱԻ նախարարի և ևս վեցը՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պատվոգրերի:

Մեկ փրկարարական ծառայող էլ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «Ծովակալ Իսակով» մեդալի: