Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess erevan
A A
Սպորտ

Հայտնի են շախմատի «Երևանի գավաթ»-ի եզրափակիչ փուլի մասնակիցները

Սեպտեմբերի 5-ին մեկնարկած շախմատի «Երևանի գավաթ»-ի անդրանիկ խաղարկությունում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի ութ մասնակիցները։ Նրանք են գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովիկ Հայրապետյանն ու Մանուէլ Պետրոսյանը:

Եզափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Մասնակիցները նույն հաջորդականությամբ բաժանվել են զույգերի և  նոկաուտ մրցակարգով կորոշեն Երևանի այս տարվա գավաթակրին։