Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gavat 18.09.
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի թիմերը այսօրվանից սկսում են պայքարը գավաթի համար

Այսօր կմեկնարկի 2020/2021թթ VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը։ 

Այս անգամ պատվավոր մրցանակի համար կպայքարեն 14 թիմ, 10-ը Պրեմիեր լիգայից, 4-ը՝ Առաջին խմբից։ 

Թիմերի քանակը քանի որ թույլ չի տալիս կազմել 1/8 եզրափակիչ փուլի բոլոր զույգերը, այդ իսկ պատճառով նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակիցները՝ «Նոան» ու «Արարատ-Արմենիան», այս փուլում ազատվել են խաղերից։

Այսօր տեղի կունենան առաջին երեք հանդիպումները։ Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում կընդունի մրցաշարի նորեկ «Նորավանքին», «Վեստ Արմենիան»՝ «Գանձասար-Կապանին», իսկ «Ուրարտուն»՝ «Փյունիկին»։

Սեպտեմբերի 19-ին նախատեսված են հետևյալ հանդիպումները՝ «Շիրակ» - «Ալաշկերտ», ԲԿՄԱ - «Լոռի ՖԱ», «Արարատ» - «Սևան»։

Նշենք, որ այս փուլում հաղթողներն որոշվելու են երկու հանդիպումերի արդյունքներով: