Բացել լրահոսը Փակել լրահոսը
119690804_1259659061070117_7310757505952761175_n
A A
Պաշտոնական

Մանկապարտեզն արդեն պատրաստ է ընդունել Արենի, Չիվա, Ռինդ և Ելփին բնակավայրերից 100 երեխայի

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի  շրջանակում ավարտվել են Արենի միավորված համայնքի Ռինդ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատության վերակառուցման աշխատանքները։ 

Մանկապարտեզի շենքը կառուցվել էր դեռևս յոթանասունականներին և գտնվում էր անմխիթար վիճակում։ 2011 թվականի համապատասխան ստուգումների արդյունքում նախակրթարանների չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով արձանագրություն էր կազմվել և արգելվել էր գործունեության շարունակությունն` այդ պայմաններում. խոհանոցը, սանհանգույցները և խմբասենյակները կառուցումից ի վեր հիմնովին չէին նորոգվել։ 

Հաշվի առնելով հանգամանքը, որ մանկապարտեզի նորոգումը համարվել էր համայնքի առաջնային խնդիր, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի` հենց առաջին բաղադրիչով մեկնարկեցին շինարարական աշխատանքները։ Շենքի վերանորոգումից զատ` իրականացվել են նաև երեսպատման, բակի բարեկարգման աշխատանքներ։ Մանկապարտեզը ապահովվել է անհրաժեշտ գույքով։ Արդյունքում կառույցն արդեն պատրաստ է  իր հարմարավետ ու լուսավոր հարկի տակ ընդունել Արենի, Չիվա, Ռինդ և Ելփին բնակավայրերից 100 երեխայի։ 

Շինարարության  իրականացման համար ներդրվել է 126 մլն 733 հազար դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքի քսանչորս տոկոսը կառավարության, չորս  տոկոսը համայնքի համաֆինասավորումն է, մնացածը համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներն են։

ՀՏԶՀ մամուլի ծառայություն