Բացել լրահոսը Փակել լրահոսը
0E3CA16A-7089-408F-B155-7369F9367464_w1023_r1_s
A A
Հասարակություն

Սինգապուրի հաջողության գաղտնիքն, ու ԱՄՆ-ի աշխատաշուկայի վերակենդանացումը

Ամերիկայի ձայն

Աշխարհում կորոնավիրուսով մահացության ամենացածր դեպքերի թիվը Սինգապուրում է գրանցվել: Այնտեղ վարակված ավելի քան 57.000 մարդկանց շրջանում ընդամենը 27 մահ է գրանցվել:

Սինգապուրը՝ 5.7 միլիոն բնակչություն ունեցող քաղաք-պետությունը, կարծես թե, ավելի լավ է հաղթահարել COVID-19-ը, քան աշխարհի որևէ այլ երկիր՝մահացության մակարդակի համաշխարհային միջինից մոտ 3% ցածր թվով:

Սինգապուրի առողջապահության առաջատար մասնագետները նշել են, որ երկրի հաջողության հիմքում ընկած են մի շարք գործոններ:
Առաջին հերթին այնտեղ շատ հաջող զսպել են վիրուսի տարածումը վաղ հայտնաբերման միջոցով՝ կիրառելով մեկուսացման խիստ կանոններ և անվճար թեստավորում:
Այդ կանխարգելիչ մոտեցումը կիրառվել է նաև բուժման ժամանակ:
45 տարեկանից բարձր կամ ուղեկցվող հիվանդություններով COVID-19 հիվանդները տեղափոխվել են հիվանդանոցներ, նույնիսկ եթե նրանք լավ ենզգացել իրենց:
Նաև ստեղծել են անկողնային տարածքներ կորոնավիրուսով հիվանդների համար ցուցասրահներում և ժամանակավոր հաստատություններում, որտեղ մեղմ կամ ախտանիշներ չունեցողներին են տեղավորել:

Մինչ աշխարհը փորձում է հասկանալ կորոնավիրուսից մահացածների ամենացածր թիվն ունեցող երկրի հաջողության գաղտնիքները, վարակվածների և մահացածների թվով աշխարհի ամենաառաջին երկրում՝ ԱՄՆ-ում, վեց ամիս անց կենդանության նշաններ են երևում աշխատաշուկայում:

Գործազրկության նպաստների համար նոր հայց ներկայացրած ամերիկացիների թիվը նախորդ շաբաթ սպասվածից ավելի քիչ էր,աշխատաշուկան է սկսել վերականգնվել:
Ըստ աշխատանքի դեպարտամենտի հրապարակած գործազուրկների ամենշաբաթյա զեկույցի, որը տնտեսության առողջության մասին ամենաթարմտվյալներն է տալիս, օգոստոսի վերջին մոտ 30 միլիոն մարդ գործազրկության նպաստ է ստանում ԱՄՆ-ում COVID-19 համաճարակն սկսվելուց վեց ամիս անց: