Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 18.09.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում գրավեց 7-րդ տեղը

Ավարտվեց արագ շախմատի Սենթ Լուիսի առցանց մրցաշարը: Մրցումային 3-րդ օրը Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը նախ պարտություն կրեց ամերիկացիներ Հիկարու Նակամուրայից և Վեսլի Սոյից, ապա հաղթեց նրանց համերկրացի Լենիեր Դոմինգեսին: 

Այդպիսով, մեր գրոսմայստերը 18 հնարավորից վաստակեց 9 միավոր և լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 7-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Վեսլի Սոն, որը վաստակեց 13 միավոր: Նրանից մեկ միավորով ետ մնաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը:

Այսօր կմեկնարկի արդեն կայծակնային շախմատի մրցաշարը: Մրցումային առաջին օրը կկայանա ինը տուր: Լևոն Արոնյանն այդ մրցաշարը կսկսի իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ խաղով: