Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Փարոսի անտառում հրդեհ է բռնկվել․ չորս մարտական հաշվարկ է մեկնել․ լրացված

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Փարոսի անտառում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին: