Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa 17.09.
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը մեկ տեղով առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է մեկ տեղով և այժմ զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Մեր թիմի վերջին մրցակից Էստոնիան նահանջել է չորս աստիճանով և այժմ գտնվում է 108-րդ տեղում: 

Իսկ ահա Ազգերի լիգայում մեր մյուս մրցակիցները՝ Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանի հավաքականը, բարձրացել են երկու հորիզոնականով և ներկայում զբաղեցնում են համապատասխանաբար 66-րդ և 89-րդ տեղերը:

Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի ազգային թիմը, որը դեռևս 29 միավորով առաջ է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականից: Նախորդ ամսվա համեմատ բոլորից շատ առաջադիմել է Ռուսաստանը, որը 38-րդ տեղից բարձրացել է 32-րդ հորիզոնական: Բոլորից մեծ՝ 4 տեղով նահանջել է Սլովակիայի ընտրանին, որն այժմ 36-րդն է աղյուսակում:

Նշենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու վիճակահանության ժամանակ նախնական զամբյուղները ձևավորվելու են հենց ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի արդյունքներով: