Բացել լրահոսը Փակել լրահոսը
b8e2aaca783055322dd4655e20ad05f5
A A
Քաղաքականություն

Եվրախորհրդարանը հրաժարվում է Լուկաշենկոյին Բելառուսի օրինական նախագահ ընդունել

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Բելառուսի վերաբերյալ, որով հրաժարվել է Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել որպես երկրի նախագահ, դատապարտել է իշխանությունների գործողությունները ընդդիմության դեմ և պահանջել պատժամիջոցներ կիրառել երկրի ղեկավարի, անվտանգության ապարատի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դեմ, ովքեր սատարում են բելառուսական Մինսկին, հայտնում է РИА Новости-ն:

Փաստաթղթում ասվում է, որ Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին «լայն և արդյունավետ պատժամիջոցներ մտցնել» բելառուսական «ընտրակեղծիքների, բռնությունների և բռնաճնշումների» բոլոր կազմակերպիչների նկատմամբ: