Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրաչյա Հակոբյան
A A
Պաշտոնական

Հրաչյա Հակոբյանի արձագանքը՝ Գագիկ Ծառուկյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գրառմանը.

«Պարոն Ծառուկյանը առաջարկում է սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։

Լիովին համաձայն եմ։ Կարծում եմ պետք է ֆիքսել նաեւ մտավոր եւ ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան։ Իսկապես արժի»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: