Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը Ասկերանի շրջվարչակազմի նոր ղեկավար է նշանակել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Աշոտ Էդուարդի Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից։

Երկրի ղեկավարի հաստատած՝ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սասուն Ալեքսանդրի Բարսեղյանը նշանակվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար։