Բացել լրահոսը Փակել լրահոսը
119665917_3416973918339356_1526488841688916419_o
A A
Պաշտոնական

Բազմակի օգտագործման տոպրակներ պատգամավորներին՝ Շրջակա միջավայրի նախարարից

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ԱԺ 5-րդ նստաշրջանում օրենսդիր մարմնի բոլոր ներկայացուցիչներին մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք։

Նամակում, մասնավորապես ասվում է․

- Կարևորելով այլընտրանքային, բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման մշակույթի վերականգնման անհրաժեշտությունը՝ Ձեզ ենք տրամադրում բազմակի օգտագործման տոպրակը՝ որպես անվտանգ շրջակա միջավայրի խորհրդանիշ։
Բազմակի օգտագործման տոպրակների կիրառման Ձեր անձնական օրինակը հիմք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում նոր մշակույթի ձևավորման համար․․․։

  ԱԺ նախագահին ուղղված նամակին կցվել են 132 կանաչ՝ բազմակի օգտագործման տոպրակներ, որոնք ուղարկվել են Ազգային ժողով։ Նախարար Պետրոսյանի կարգադրությամբ բազմակի օգտագործման տոպրակների մեկական օրինակ կփոխանցվի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ Շրջակա միջավայրի նախարարի կողմից ուղղված նամակի հետ միասին։