Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Բիզնեսները փակման եզրին են,10.000 հոգի կհավաքվենք, երկիրն էլ շուռ կտանք». բողոքի ակցիա (տեսանյութ)

Առեւտրականներն ասօր ակցիա են իրականացնում Ազգային Ժողովի շենքի մոտ։ Հիշեցնենք՝ նրանք դժգոհում են մաքսային նոր կանոնակարգումներից, որոնց հետևանքով ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։

Նրանք նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդներն այդքան հնարավորություն չունեն։ Նրանք պահանջում են հանդիպում ԱԺ պատգամավորների հետ։

Հարցին, թե եթե իրանց հետ հանդիպում չլինի, ինչ են պատրաստվում անել, հավաքվածներից մեկն ասաց, որ մարզերի գործընկերներին ևս կհավաքեն, բոլորը միասին կազմելու են մոտ 10.000 հոգի և այդ դեպքում կարող են «աշխարհն էլ շուռ տալ»։

Նրանց խոսքով՝ թանկացումը ազդելու է նաև գնորդների վրա, նրանք ևս պատրաստ են դուրս գալ փողոց։ Հավաքվածներն մեկի խոսքով՝ իրենց բիզնեսները կփակվեն, եթե խնդրին լուծում չտրվի։ Հավաքվածները պնդում են, որ ՊԵԿ-ի երկու արձագանքը փոփոխություն չի տվել, ոչ մի արդյունք չկա, որոշումը չեն փոխում: