Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն

Բացառում եմ, որ ՍԴ նոր նախագահ ընտրվի Հրայր Թովմասյանը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Արթուր Վաղարշյանի անկեղծությունը, ազնվությունը, անմիջականությունը մեզ վստահություն ներշնչեց»։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ դրդապատճառով երկրորդ անգամ ընտրեցին Արթուր Վաղարշյանին։

Ինչ վերաբերում է երեք թեկնածուների ընտրությանը և իրենց հասցեին հնչող քննադատություններին, թե դավաճանեցին հեղափոխությանը, Սիմոնյանն ասում է՝ ի սկզբանե ասել են՝ չեն ուզում ունենալ ՍԴ, որը լինելու է խամաճիկային կամ պատկանելու է իշխանությանը, այլ  իշխանությունը ձևավորելու է ՍԴ, որը լինելու է նոր, լինելու է սկզբունքային

«Ես չեմ համարում, որ այստեղ որևէ մեկին դավաճանել ենք: Պետք է հասկանալ, թե ովքեր են այդ խոսացողները: Ես վստահեցնում եմ, որ ինչ թեկնածու էլ բերեինք, մշտապես լինելու են տարբեր շահեր: Տարբեր պատգամավորներ, հրապարակախոսներ, վերլուծաբաններ մշտապես ունենում են իրենց պատկերացումները»։

Հարցին, թե սրանով հանգուցալուծվե՞ց ՍԴ-ի ճգնաժամը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. 

«Դեռ շատ ժամանակ կա անցնելու, դեռ շատ անելիքներ ունենք ոչ միայն ՍԴ-ում, այլ ամբողջ դատական համակարգում»:

Ալեն Սիմոնյանը բացառեց, որ ՍԴ նոր կազմի կողմից կրկին նախագահ կըտրվի Հրայր Թովմասյանը։

Դիտարկմանը, որ մի կողմից իշխանությունը հայտարարում է, որ խամաճիկային Սահմանադրական դատարան չի ուզում ունենալ, մյուս կողմից ՍԴ դատավոր ընտրեց Երվանդ Խունդկարյանին, որին մեղադրում են նախկին իշխանությունների կամակատար լինելու մեջ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

 «Ես դրա հետ համաձայն չեմ, ես գտնում եմ, որ այս ժամանակահատվածում պարոն Խունդկարյանը եղել է այն մարդկանցից, որի հետ մենք չենք ունեցել գեթ մեկ օրինակ, որտեղ ինքը խամաճիկի դերում է եղել»:

Ալեն Սիմոնյանը հերքեց լուրերը, թե գործադիր իշխանությունից ճնշումներ կամ հորդորներ են եղել քվերակելու այս թեկնածուների օգտին:

«Մեր խմբակցությունը քննարկել է եւ կայացրել է միասնական որոշում, որն էլ իրականացրել է»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

 

Տեսանյութը՝ Factor.am-ի