Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sport 14.09.
A A
Սպորտ

Աշխարհի ևս մեկ առաջնություն չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով

Գնդակով հոկեյի 2020թ աշխարհի առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցիցնը:

Առաջնությունը նախապես պետք է կայանար մարտի 29-ից մինչև ապրիլի 5-ը, Իրկուտսկում, սակայն կորոնավիրուսի վարակի պատճառով տեղափոխվել էր հոկտեմբերի 5-11-ը: Սակայն, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Շվեդիայի հավաքականները հրաժարվել են մասնակցությունից, որի պատճառով էլ առաջնությունը վերջնականապես չեղարկվել է:

Մինչ այդ հետաձգվել էր նաև ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որը պետք է տեղի ունենար այս տարվա սեպտեմբերին, Կազան քաղաքում: Այն տեղափոխվել է 2021 թվականի ամառ: