Բացել լրահոսը Փակել լրահոսը
444
A A
Պաշտոնական

Վարչապետը Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղերի երեխաների համար խորոված է պատրաստել. լուսանկարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ սեպտեմբերի 13-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի 14 երեխաների: Այդ մասին հայտնում է Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում:

2020 թվականի հուլիսյան իրադարձություններից հետ, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր վերոնշյալ գյուղերը, երեխաները տիկնոջ հետ հանդիպմանը ցանկություն էին հայտնել գալ Երևան և հանդիպել վարչապետ Փաշինյանին:

«Շատ ուրախ կիրակի էր:

Կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի երեխաներին:

Վարչապետը փոքրիկների համար ավանդական խորոված էր պատրաստել»: