Բացել լրահոսը Փակել լրահոսը
119304580_2712360029004896_3158438465733308355_n
A A
Հասարակություն

Արայիկ   Հարությունյանը այդ արժեքի կրողը չէ. «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամ

Բուհ չընդունված դիմորդները 2 հայցադիմումներից մեկն է  դեռ վարչական դատարանը վարույթ ընդունել, որով պահնաջվում է  ընդունելության կարգի մասին կառավարության որոշումն   անվավեր ճանաչել։  Երկրորդ հայցով պահանջում են արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր։  «Մեր երկրորդ հայցադիմումը արհեստականորեն ձգձգվում է և որոշակի խոչընդոտներ ստեղծում։ Վարչական դատարանը ինքն իրենով այնպիսի պահանջարկ է բերում, որը մոտավորապես հավասար է տեղեկանք բեր, որ տեղեկանքդ ճիշտ է ֆորմատով »,- ասում է  նրանց շահերը ներկայացնող  փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Պահանջատեր դիմորդ» շարժման ակտիվ մասնակից  Հայկ Բաբալյանն էլ իր խոսքում նշում է, որ  ԿԳՄՍ նախարարաը պարտավոր էր ընդունել իրենց, պարզաբանել առաջացած խնդիրը, սակայն նա արհամարհական վերաբերմունք է ցույց տվել, ինչը հանգեցրել է իրենց հետագա քայլերին։

«Այսօրվա իշխանության հռչակած արժեքներից է ժողովրդավարությունը, սակայն Արայիկ   Հարությունյանը դրա կրողը չէ։ Նա տեղ չունի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում ու մենք ամեն ինչ անելու ենք, որ նա լքի այդ պաշտոնը»,-ասաց դիմորդը։

«Պահանջատեր դիմորդ» հասարակական շարժման անդամները ստեղծել են նախաձեռնություն՝  «Երիտասարդների ձայնը» անվանմամբ։

«Այս պահին փակագծեր բացել չեմ ուզում, ամեն ինչ թափանցիկ է լինելու»,- նշեց Բաբալյանը՝  անդրադառնալով իրենց քայլերին։

Իսկ վարչապետ Նիկոլ  Փաշինյանից դիմորդները ակնկալիք չունեն, քանի որ ըստ իրենց վարչապետն իր աջակցությունն արդեն հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։