Բացել լրահոսը Փակել լրահոսը
pic-73
A A
Հասարակություն

Հայկ Մարությանն այցելել է «Երազի տուն 2» ներառական զարգացման կենտրոն (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է.

«Ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել եմ «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն:

Երևանի ավագանին «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրեց համայնքին պատկանող տարածքը, որը «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց և կահավորվեց:

Շնորհակալ եմ այս գործի մեջ ներգրավված մարդկանց ու կազմակերպություններին: Բոլորդ մեծ գործ եք անում»: