Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է (5)
A A
Պաշտոնական

Մեկ օրում խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 13 ահազանգ է ստացվել

Սեպտեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 700 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 4000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1 հա,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2 հա, Արագածավան գյուղում՝ 5000 քմ, Աղձք-Տեղեր ավտոճանապարհին՝ 300 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 200 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 6000 քմ, 5000 քմ, Աբովյան քաղաքում՝ 400 քմ, 500 քմ,

Շիրակի մարզի Զառիշատ գյուղում՝ 5 հա,

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ 5000 քմ։ 

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 10.71 հա: