Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս5_0
A A
Պաշտոնական

Գրանցվել է կորոնավիրուսային վարակի 187 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 862-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 916 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 282 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1198-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 54  է, ընդհանուր առողջացածներինը՝ 410659 , փաստացի բուժվողներինը՝ 3005: Մեկ օրում արվել է 3681 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 238312 թեստ։