Բացել լրահոսը Փակել լրահոսը
120920JivaniHamaynqDprocVerabacum (1)
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին Մարտունու շրջանի Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը:

Դպրոցական հին շենքը կապիտալ վերանորոգվել, վերակառուցվել և համակարգչային դասարանով ու մարզագույքով կահավորվել է «Ապագա սերունդների» հիմնադրամի կողմից: 

Երկրի ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքներին, հետաքրքրվել ուսումնական պրոցեսի մեկնարկով: Նախագահ Հարությունյանը իր երախտագիտությունն է հայտնել նաև Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերի հեղինակներին՝ նշելով, որ նման նախաձեռնությունները մեծապես օգնում են պետության ստանձնած պարտավորությունների՝ առաջանցիկ տեմպերով կատարմանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին բարերար, ԱՀ պետական խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Խորհրդարանի պատգամավորներ, շրջանային վարչակազմի պատասխանատուներ: