Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+usa tenis 12.09.
A A
Սպորտ

Ալեքսանդր Զվերևը և Դոմինիկ Տիմը մտան թենիսի ԱՄՆ առաջնության եզրափակիչ

Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ առաջնությունում կայացան տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները:

Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը 3 ժամ 23 րոպե տևած խաղում կամային հաղթանակ տարավ իսպանացի Պաբլո Կարյերո-Բուստայի նկատմամբ, չնայած առաջին երկու սեթում կրած պարտությանը՝ 3:6, 2:6, 6:3, 6:4, 6:3: Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում ավստրիացի Դոմինիկ Տիմը վստահ հաղթեց ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին՝ 6:2, 7:6, 7:6: Հանդիպումը տևեց 2 ժամ 56 րոպե:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին: