Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքիներով մեկնարկեց շախմատի առցանց խոշոր մրցաշարը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանին չհաջողվեց հաղթանակ տոնել CHESS 9LX անվանումը կրող Ֆիշերի արագ շախմատի առցանց մրցաշարի առաջին օրը:

Ֆաբիանո Կարուանայի հետ առաջին պարտիայում մեր գրոսմայստերը ձեռքից բաց թողեց մոտալուտ հաղթանակը և ոչ-ոքի խաղաց: Երկրորդ տուրում նա խաղաղ դաշն կնքեց արագ շախմատի առաջատարներից մեկի՝ Հիկարու Նակամուրայի հետ: Օրվա վերջին, Ուեսլի Սոյի հետ խաղում, Լևոն Արոնյանն արդեն 14-րդ տուրում հաշտություն կնքեց, քանի որ իր համար արդեն բավականին ուշ ժամ էր, իսկ ԱՄՆ-ում դեռ կեսօր էր:

Կայացած երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն ու ամերիկացի Լեյնիեր Դոմինգեսը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր: Նրանցից կես միավորով հետ է մնում Ուեսլի Սոն: Հինգ շախմատիստ, այդ թվում Լևոն Արոնյանն ու աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, 1,5-ական միավորով բաժանում են 4-8-րդ տեղերը:

Այսօր կկայանան 4-6-րդ տուրերի պարտիաները: Մեր շախմատիստը կհանդիպի իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի և Լեյնիեր Դոմինգեսի հետ: