Բացել լրահոսը Փակել լրահոսը
1027429
A A
Հասարակություն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպեցին ՌԴ մեկնելու պահանջով հավաքված քաղաքացիների հետ (տեսանյութ)

Ագային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հավաքված  քաղաքացիների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատգամավորները համաձայնեցին քննարկում ունենալ քաղաքացիների հետ, սակայն առանց լրագրողների ներկայության։

Հանդիպումից հետո քաղաքացիները նշեցին, որ որևէ հստակ պատասխան չեն ստացել, թե երբ ՌԴ-ի հետ սահմանը կբացվի, ընթանում են բանակցություններ։

«Պատգամավորները մեզ ասացին, ովքեր չունեն մնալու տեղ,  ցուցակ հավաքեք և ներկայացրեք Ազգային ժողով՝ ժամանակավոր կացարաններով ապահովելու համար»,- նշեց քաղաքացիներից մեկը, սակայն, միաժամանակ ասաց, որ իրենց պահանջները չեն բավարարվել։

Տեսանյութը՝ Factor.am-ի