Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» պարտվեց «Լոռի ՖԱ»-ին Եվրոպայի լիգայի խաղից առաջ

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Լոռի ՖԱ»-ին:

Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց հյուրերի ղազախստանցի պաշտպան Թիմուր Ռուդոսելսկին: Երկրորդ կեսի 63-րդ րոպեին իսրայելցի Նաոր Աբուդին ամրապնդեց վանաձորցիների առավելությունը: Մնացած ժամանակում «Արարատ-Արմենիային» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին նիգերիացի Յուսուֆ Օտուբաջոն 11մ հարվածով ընդամենը թրջեց հաշիվը:

Այս հաղթանակից հետո «Լոռի ՖԱ»-ն վաստակեց 3 միավոր և վերջին տեղից բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Արարատ-Արմենիան», որը սեպտեմբերի 17-ին Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում հանդիպելու է «Ֆոլա Էշի» հետ, առաջին պարտությունը կրեց առաջնությունում և այժմ 2 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: