Բացել լրահոսը Փակել լրահոսը
119241236_1181022272278090_6601957963891987813_n
A A
Պաշտոնական

Գյումրիում ընթանում է «HAY-AT JAZZ» փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Մանուկյան ընկերությունը» «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ:
 
«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․ 4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով ծրագիրն իրականացվում է 3-րդ անգամ։ Համավարակով պայմանավորված փառատոնն այս տարի անցկացվում է առցանց՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների միջոցով՝ համերգները հասանելի դարձնելով ջազասեր ունկնդրին։
 
Այսօրվա ջազային հանդիպումը Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում է՝ «Վահագն Հայրապետյան տրիոյի» մասնակցությամբ։ Սեպտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում ջազային կատարումներով հանդես է եկել «Սամվել Գասպարյան տրիոն», սեպտեմբերի 10-ին՝ Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում, փառատոնի ունկնդրին ջազային երեկո է նվիրել «Մալխաս ջազ բենդը»։ «HAY-AT JAZZ-2020» ծրագիրը կավարտվի սեպտեմբերի 12-ին՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում՝ «Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան քառյակի» մասնակցությամբ։
 
ԿԳՄՍՆ