Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հուշանվեր եվրոներով գնումներ էին արել․ հարուցվել են քրեական գործեր (տեսանյութ)

Բազմիցս անդրադարձել ենք հուշանվեր թղթադրամներով առևտուր անելու դեպքերին, որոնք բացահայտել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Բազմիցս հորդորել ենք վաճառողներին՝ լինել ուշադիր և չխաբվել, բայց խարդախների ծուղակն ընկնողներ, այնուամենայնիվ, կան։

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ տվյալներ ստացան, որ երկու տղամարդ ու մի աղջիկ Արարատի մարզի տարբեր դեղատներից ու առևտրի կետերից հուշանվեր եվրոներով գնումներ են արել։ Որոշ դեպքերով ընդունվեցին նաև հաղորդումներ։ Օպերատիվորեն ճշտվեց կասկածվողների ինքնությունը։

Նրանց հայտնաբերումը նաև նոր դեպքեր կկանխեր, ուստի Մասիսի ոստիկանները գտան ու բերման ենթարկեցին կասկածվողներին։ Նրանք խոստովանել են կատարածը։ Հայտնաբերվեցին նաև հուշանվեր թղթադրամները, որոնցով գնումներ էին արվել։ Դեպքերի հանգամանքները խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվում են։

ՀՀ ոստիկանություն