Բացել լրահոսը Փակել լրահոսը
a.thumb
A A
Պաշտոնական

Ալկոհոլից թունավորման 46 դեպք կա՝ 20-ը մահվան ելքով․ բուժումը շարունակում է 1 պացիենտ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

                Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

 

ՀՀ Առողջապահության նախարարություն