Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

9/11 հուշարձանի ԱՄՆ փոխդեսպանը մեկ րոպե լռությամբ հարգել է սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆբ-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք․

Այսօր ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը դեսպանատան տարածքում գտնվող 9/11 հուշարձանի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց 2001թ․ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում, Վիրջինիայում ու Փենսիլվանիայում տեղի ունեցած ահաբեկչության ավելի քան 3000 զոհերի հիշատակը։

Դեսպանատան անձնակազմը զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար այս օրն ավանդաբար հավաքվում էր այս հուշարձանի մոտ, սակայն այս տարի մեզնից շատերն իրենց տուրքը կմատուցեն առցանց։