A
A
«Իմ քայլը» խմբակցությունը այսօր նիստ կգումարի
Աջակցիր «Ա1+»-ինԵրկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, մեկնարկում է Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը։ Մինչև այդ՝ այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նիստ կգումարի։
Ինչպես Ա1+-ին փոխանցեցին «Իմ քայլի» պատգամավորները՝ նիստի օրակարգում առաջիկա քառօրյայում ընդգրկված օրինագծերիբքննարկումն է։
Հիշեցնենք, որ այս քառօրյայի օրակարգում՝ սեպտեմբերի 16-ին, նախատեսված է քննարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը, որի վերաբերյալ հարցապնդումը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։