Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Հայաստանի աթլետները մեկնեցին Ստամբուլ

Հայաստանի աթլետիկայի պատվիրակությունն այսօր լուսադեմին Երևան – Մինսկ - Ստամբուլ երթուղով մեկնել է Թուրքիա։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Ստամբուլում սեպտեմբերի 12–13–ին կանցկացվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը։ Հայաստանի թիմը բաղկացած է 7 մարզիկից։ Նրանք ասպարեզ կելնեն մարզիչներ, երևանցի Էրիկ Նուրիջանյանի և կապանցի Արտյոմ Պողոսյանի ղեկավարությամբ։ Մեր աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։

Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Այդ մրցումներին Հայաստանից կմասնակցեն 12 աթլետ։