Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gyumri-1-e1599741644792
A A
Մարզեր

Գյումրիում վիրուսը նահանջում է․ վարակվածների մեջ կան դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ. Aravot.am

Գյումրիում կորոնավիրուսով վարակվածների թվի նվազում է նկատվում․ այս պահին ակտիվորեն թեստավորում են ուսուցիչներին, սկսել են Գյումրիի դպրոցներից, գրում է Aravot.am-ը։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը, մինչ այս պահը Գյումրիի 9 դպրոցների 495 մանկավարժների են թեստավորել, որոնցից 16-ի մոտ է առկա եղել վիրուս։ Ընդհանուր առմամբ՝ թեստավորման ենթակա են մարզի 5848 ուսուցիչներ։

Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, Շիրակի մարզում համաճարակային վիճակը կայուն է․ նկատվում է նվազման միտում, օրինակ՝ երեկ թեստավորված 169 հոգուց 10-ի մոտ է եղել դրական պատասխան, երկու հոգու են տեղափոխել մայրաքաղաք՝ բուժման։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում