Բացել լրահոսը Փակել լրահոսը
5747977
A A
Հասարակություն

Նոր հրդեհ Բեյրութի նավահանգստում. ուղիղ (տեսանյութ)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում այսօր հրդեհ է բռնկվել: ТАСС-ի փոխանցմամբ՝ խոշոր հրդեհը բռնկվել է այն վայրի մոտ, որտեղ օգոստոսի 4-ին խոշոր պայթյուն էր տեղի ունեցել:

Այս պահի դրությամբ՝ հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ: Դեպքի վայր են ժամանել հրշեջ եւ շտապօգնոթյան մեքենաները: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հարյուրավոր զոհեր եւ հազարավոր վիրավորներ կան, բազմաթիվ շինություններ քանդվեցին: