Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_8331
A A
Պաշտոնական

181 միլիոն 700 հազար դրամի ներդրում` Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում. ՀՏԶՀ

Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում ավարտվել են ոռոգման համակարգերի արդիականացմանը միտված շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացող` <<Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի>> շրջանակներում։ 

Մոնտաժվել է 4282 մետր երկարությամբ խողովակաշար։ Արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 220 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 145լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,6 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա` շուրջ 28 միլիոն դրամ  արժեքով։ Ներդրումը կազմել է 181 միլիոն 700 հազար դրամ։ Հավելենք, որ 

<<Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն>> իրականացվում է Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում և Երևանում ՝ ՏԿԵ նախարարության և նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ։ Այժմ ընթացքի մեջ է 4-րդ բաղադրիչի իրականացումը, որը ենթադրում է աջակցություն ջրօգտագործող ընկերություններին, ներդրումը կազմում է 5, 82 մլն. ԱՄՆ դոլար։ Բաղադրիչը նախատեսում  է ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացում, նպատակաուղղված ոռոգման վճարների հավաքագրման բարելավում, ծախսերի կրճատում, ՋՕԸ-ների կառավարման մարմինների զարգացում:

ՀՏԶՀ մամուլի ծառայություն