Բացել լրահոսը Փակել լրահոսը
119159173_2386080668360838_8471892319339563567_o
A A
Պաշտոնական

Ծովակ համայնքում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Արդեն երկու շաբաթ է, ինչ Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 5 կիլոմետր երկարությամբ:

 Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 200հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը:

  Լճավանից սնվող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը կառուցվել է 1956 թվականին, ազբեստյա խողովակներով, այժմ փոխարինվում է մետաղապլաստե, առանձին հատվածներում՝ երկաթե խողովակներով:

 Շինարարությունը նախատեսվում է ավարտել 4 ամսվա ընթացքում, սակայն շինարարները խոստանում են ավելի վաղ ավարտել աշխատանքները:

 Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա եւ անվտանգ ջրամատակարարում»: