Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը մեկ շաբաթում կմասնակցի օնլայն շախմատի երկու խոշոր մրցաշարերի

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն առաջիկա մեկ շաբաթում կմասնակցի օնլայն երկու խոշոր մրցաշարերում:

Մեր շախմատիստը նախ ուժերը կփորձի սեպտեմբերի 11-13-ը անցկացվող Ֆիշերի շախմատի մրցաշարում՝ 2020 Champions Showdown Chess9LX-ում: 10 շախմատիստներ շրջանաձև մրցակարգով կորոշեն հաղթողին: Պարտիաները կանցկացվեն 20 րոպե + 10 վրկ ժամակարգով: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է: Հաղթողը կստանա 37.500, իսկ 10-րդ տեղը՝ 7.500 դոլար պարգևավճար: 

  Լևոն Արոնյանից բացի այս մրցաշարում հանդես կգան նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վեսլի Սոն, Լեյնիեր Դոմինգեսը, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը և իրանցի Ալիռեզա Ֆիրուջան:

Մեկ օր ընդմիջումից հետո, սեպտեմբերի 15-ին, կմեկնարկի արագ և կայծակնային շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը՝ 2020 Saint Louis Rapid & Blitz-ը, որը նույնպես կանցկացվի օնլայն տարբերակով: Այստեղ նույնպես հանդես կգան 10 շախմատիստ՝ Մագնուս Կառլսեն, Լևոն Արոնյան, Հիկարու Նակամուրա, Վեսլի Սո, Լեյնիեր Դոմինգես, Ջեֆրի Քսյո, Ալիռեզա Ֆիրուջա, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչի, Ալեքսանդր Գրիշչուկ, հնդիկ՝ Պենտալա Հարիքրիշնա:


Մասնակցիները չորս օրվա ընթացքում կանցկացնեն արագ շախմատի 9 և կայծակնային շախմատի 18 պարտիա: Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար, վերջին տեղ գրավող շախմատիստը՝ 10 հազար դոլար: