Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fide
A A
Սպորտ

Թբիլիսին, հնարավոր է, ընդունի շախմատի հավակնորդների մրցաշարը

Շախմատի հավակնորդների մրցաշարը, որը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր այս տարվա մարտի 26-ին, կվերսկսվի նոյեմբերի 1-ին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է շախմատի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էմիլ Սուտովսկին։

Այն հավանաբար կանցկացվի Եկատերինբուրգում կամ Թբիլիսիում՝ հաշվի առնելով այդ պահին քաղաքներում տիրող համավարակային իրավիճակը։

Հիշեցնենք, որ մրցաշարն ընդհատվել էր 8-րդ տուրից հետո, երբ Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել էին միջազգային բոլոր չվերթները։ Մրցաշարային աղյուսակն այս պահին 4,5-ական միավորով գլխավորում են ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։