Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-nyhiWMARfp
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու միակ ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է․Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Մարտի 1-ի դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի թեթև ձեռքով վերածվել է ֆարսի, դրանում բոլորս տարիուկես համոզվում ենք»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին Մարտի 1-ի իրավահաջորդների՝ դատավարությանը չմասնակցելու որոշման վերաբերյալ․

«Հիմա Ռոբերտ Քոչարյանը փոխանակ գնա դատաքննական փուլ, փորձի իր առջև դրված մեղադրանքները, նաև այն զինվորականների՝ Սերյան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի մեղադրանքների բացատրությունները կա՛մ հերքել, կա՛մ ապացուցել, Ռոբերտ Քոչարյանը վերցրել է այլ տակտիկական իրավական գործնթաց՝ խափանման միջոցների անվերջ շրջապտույտների միջոցով և ոնց որ թե դատավորին դա սկսել է դուր գալ այն աստիճան, որ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին դարակազմիկ հանդիպման ընթացքում ասաց՝ երեքշաբթի օրերը ես իմ օրակարգից ջնջել եմ։ Նա մի շատ տարօրինակ բան էլ ասաց՝ ես չեմ հասկանում՝ ինձ ինչի մեջ են մեղադրում, այդ դեպքում մեղադրանք կա պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հասցեին, ինքը չգիտի՞՝ նրանց ինչո՞ւ են մեղադրում, 0038 հրամանը օդի՞ց է եկել»։

Քոչարյանի խոսքով՝ կամ դատավորը պետք է իրեն ընձեռնված հնարավորությունների շրջանակում շատ արագ մտնի դատաքննական փուլ, կամ Ռոբերտ Քոչարյանը չպիտի այլևս խոսի քաղաքականություն վերադառնալու մասին․

«Իր քաղաքականություն վերադառնալու միակ ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո դատական համակարգը պետք է իր մեջ ուժ գտներ ինքնամաքրման և ինքնադրսևորման մեխանիզմներ գտնելու։