Բացել լրահոսը Փակել լրահոսը
Khashtarak-1
A A
Հասարակություն

Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը առնետի կերած ձուկն էր կերել․ Առավոտ

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մոր մահվան մասին տնեցիները չգիտեն: Այս մասին Aravot.am-ին ասաց Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը: Գյուղապետին հայտնի չէ՝ բացի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից մահացած կինն առողջական ինչ այլ խնդիրներ է ունեցել:

«Չգիտենք՝ ինչից է արյունահոսել, ինքը հետո լավացել էր, տեղափոխել են հոգեբուժարան, հակաթույնը չեն տվել, ասում են՝ դրանից է մահացել: Ինքը կռիսի կերած ձուկն էր կերել, ձուկը թունավորված էր»,-ասաց մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը:

Ինչ վերաբերում է իր ամուսնու առողջական վիճակին՝ Էմմա Հակոբջանյանն ասաց, որ նա դեռ հիվանդանոցում է գտնվում.

«Բժշկուհին ասաց՝ պետք է ձեր ամուսնուն էլ այդ դեղը տան, եթե չխմի, իր մոտ էլ է տենց լինելու, վատանալու է, էլ հետ չգա: Մեր ամբողջ ընտանիքի անդամները, բացի աղջկանիցս, ինքը տանը չի եղել, թունավորվել են մկնդեղից, չիմանալով կերել ենք»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով