Բացել լրահոսը Փակել լրահոսը
2b54fc17f8f1fa9816356983762d4361
A A
Հասարակություն

Երևան-Մեղրի ճանապարհին ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Արարատի հիվանդանոց: 

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտի հումքով, որը թափվել և մասամբ փակել է ճանապարհի որոշ հատված: Այն քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի բերվեց, որից հետո օպերատիվորեն ժամանած ճանշինի աշխատակիցները սկսեցին կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ: