Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները խախտել են կարանտինը և հեռացվել թիմից

Անգլիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Ֆիլիպ Ֆեդեն և հարձակվող Մեյսոն Գրինվուդը, խախտել են կարանտինը և չեն մասնակցի Ազգերի լիգայի 2-րդ տուրի հանդիպմանը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հեռացվել են թիմից, քանի որ Իսլանդիայում կայացած խաղից հետո հյուրանոցի իրենց համար են հրավիրել մարմնավաճառների: Այդ մասին հայտնի դարձել այն բանից հետո, երբ վերջինները իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրել են խաղացողների հետ լուսանկարներ:

Արդյունքում, երկու ֆուտբոլիստները հեռացվել են թիմից և ուղարկվել Անգլիա, իսկ նրանց խաղընկերները մեկնել են Կոպենհագեն, որտեղ այսօր կհանդիպեն Դանիայի ընտրանու հետ:       

Ինչպես նշում է աղբյուրը, Մեյսոն Գրինվուդն այս տարվա գարնանն է բաժանվել իր ընկերուհուց, իսկ Ֆիլիպ Ֆոդենն արդեն երկար ժամանակ ապրում է ընկերուհու հետ և երկու տարեկան երեխա ունի:

Ազգերի լիգա

2-րդ տուր

 

A լիգա

1-ին խումբ

Նիդերլանդներ - Իտալիա՝ 0։1

Բոսնիա և Հերցեգովինա - Լեհաստան՝ 1։2



B լիգա

1-ին խումբ

Ավստրիա - Ռումինիա՝ 2։3

Հյուսիսային Իռլանդիա - Նորվեգիա՝ 1։5

 

2-րդ խումբ

Չեխիա - Շոտլանդիա՝ 1։2

Իսրայել - Սլովակիա՝ 1։1



C լիգա

4-րդ խումբ

Ղազախստան - Բելառուս՝ 1։2

Ալբանիա - Լիտվա՝ 0։1