Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իջևան-Երևան «Գազել»-ը վթարի է ենթարկվել. կա 12 վիրավոր (տեսանյութ)

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները․ կա 12 տուժած։ Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով 11 տուժած տեղափոխվել են Սևանի ԲԿ, մեկ տուժած՝ Դիլիջանի ԲԿ։ Տեսանյութը՝ Արման Ղարիբյանի