Բացել լրահոսը Փակել լրահոսը
09-07-2020-07-September-2020-03-24-27-PM-00008.00_32_27_15.Still001
A A
Հասարակություն

Դատարանը թույլատրեց. Արա Բաբլոյանը կկարողանա լքել Հայաստանը

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի  ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված  քրեական գործի քննության ժամանակ Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց թույլատրել  Բաբլոյանին սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 4-ը լքել Հայաստանը՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի կարիքների համար Բելգիայի Թագավորություն  մեկնելու  նպատակով:  Դատավոր Հարություն Մանուկյանը  բավարարեց  միջնորդությունը, նաև տեղեկացրեց,  որ համապատասխան գրություն կուղակվի ՍԵԿՏ համակարգ, որպեսզի  Հայաստանը լքելիս Բաբլոյանը որևէ խոչընդոտի չհանդիպի: Պաշտպանական կողմը միջնորդեց  նաև վերացնել մյուս ամբաստանյալ Արսեն Բաբայանի խափանման միջոց անձնական երաշխավորությունը և չկիրառել որևէ խափանման միջոց: Դատարանը բավարարեց  այս միջնորդությունը  ևս:

Հիշեցնենք՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ․ զբաղեցնելով  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, որպես մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արսեն Բաբայանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ մարտի 5-ին, համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։