Բացել լրահոսը Փակել լրահոսը
1576677345_0_206_2947_1864_1920x0_80_0_0_16241bdb939419469e37b8bdbd0a8de5
A A
Հասարակություն

Բժիշկները Նավալնիին հանել են կոմայից

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները հանել են արհեստական կոմայից, նրա վիճակը բարելավվել է:

bbc.com-ի փոխանցմամբ՝ Նավալնիին նաեւ անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից: Բժիշկները նշել են, որ նա սկսել է արձագանքել մարդկանց խոսակցություններին: Միեւնույն ժամանակ մասնագետները նշել են, որ դեռ վաղ է նրա վիճակի մասին գնահատականներ տալը:

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին Գերմանիա է տեղափոխվել ծանր վիճակում՝ թունավորման նշաններով: