Տոկիոյի օլիմպիական խաղերն անպայման կկայանան․ Ջոն Քոութս
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսը չի ազդի Տոկիոյի Օլիմպիական խաղերի անցկացման վրա: Այդ մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ջոն Քոութսը:
«Օլիմպիական խաղերը անպայման կանցկացվեն, լինի դա կորոնավիրուսով կամ առանց դրա: Խաղերը կսկսվեն հաջորդ տարվա հուլիսի 23-ին: Սա կլինի ամենամեծ հաղթանակը COVID-19-ի նկատմամբ։
Այժմ անհրաժեշտ է դիտարկել բոլոր այն հակաքայլերը, որոնք կպահանջվեն խաղերն անցկացնելու համար: Որոշ երկրներ այդ ժամանակ հավանաբար կվերահսկեն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, մյուսները ՝ ոչ: Բնականաբար, մարզիկները ժամանելու են աշխարհի տարբեր երկրներից, ուստի կազմակերպիչներն արդեն հիմա կանգնած են բազմաթիվ խնդիրների առջև», - ՄՕԿ-ի փոխնախագահի խոսքերը մեջբերել է AFP գործակալությունը:
Հիշեցնենք, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը պետք է կայանային այս տարվա ամռանը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվել են։ ՄՕԿ-ի նոր որոշմամբ խաղերը պետք է տեղի ունենան 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: