Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+siti 7.09. (1)
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթիի» առանցքային ֆուտբոլիստները հիվանդացել են կորոնավիրուսով

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմի երկու ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ մասին նշում են անգլիական լրատվամիջոցները։

Խոսքը վերաբերում է պաշտպան Էմերիկ Լյապորտին ու կիսապաշտպան Ռիյադ Մարեզին,  որոնք այժմ լիովին ինքնամեկուսացված են, ինչպես պահանջում է Անգլիայի պրոֆեսիոնալ լիգայի կանոնակարգն ու Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության հաստատած կարանտինը։ Երկու ֆուտբոլիստների մոտ հիվանդությունն ընթանում է առանց բարդացումների, և շուտով նրանք կմիանան թիմին։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» նոր մրցաշրջանի առաջին հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 21-ին, «Վուլվերհեմփթոնի» դաշտում։