Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chexia
A A
Սպորտ

Կորոնավիրուս. Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի մարզիչները 22 նորեկ են հրավիրել թիմ

Չեխիայի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբը շատ արագ փոխարինել է թիմի ողջ կազմը, որը կորոնավիրուսի պատճառով սեպտեմբերի 5-ին ինքնամեկուսացվել է:

Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, մարզիչները շտապ կարգով հավաքական են հրավիրվել 22 նորեկների, որոնք պետք է մասնակցեն այսօր կայանալիք Ազգերի լիգայի 2-րդ տուրի Շոտլանդիայի ընտրանու հետ խաղին: Հակառակ դեպքում, ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի, չեխերին կգրանցվեր տեխնիկական պարտություն:

Այդ խաղում Չեխիայի հավաքականին կղեկավարի մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների ընտրանու գլխավոր մարզիչ Դավիդ Գոլոուբեկը: Հավելենք, որ Ազգերի լիգայի առաջին տուրում Չեխիայի հավաքականը հյունըկալվելիս 3:1 հաշվով հաղթել էր Սլովակիայի թիմին:


Ազգերի լիգա

2-րդ տուր

 

A լիգա

4-րդ խումբ

Իսպանիա - Ուկրաինա՝ 4։0

Շվեյցարիա - Գերմանիա՝ 1։1



B լիգա

3-րդ խումբ

Սերբիա - Թուրքիա՝ 0։0

Հունգարիա - Ռուսաստան՝ 2։3

 

4-րդ խումբ

Իռլանդիա - Ֆինլանդիա՝ 0։1

Ուելս - Բուլղարիա՝ 1։0



C լիգա

3-րդ խումբ

Կոսովո - Հունաստան՝ 1։2

Սլովենիա - Մոլդովա՝ 1։0



D լիգա

1-ին խումբ

Մալթա - Լատվիա՝ 1։1

Անդորա - Ֆարերյան կղզիներ՝ 0։1