Վլադիմիր Գասպարյանի առանձնատան որոշ հատվածներ ապամոնտաժվում են
Աջակցիր «Ա1+»-ին«Ջրային կոմիտեում» խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը տեղեկացնում է, որ ապամոնտաժվում են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Սևանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 1903 մ նիշից ներքև: Միրոյանը լուրը հայտնել է Facebook սոցցանցի իր էջում։
«Սևանա լճի ափամերձ տարածքի բոլոր շենք-շինությունները, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 1903 մ նիշից ներքև կապամոնտաժվեն։ Այս պահին ապամոնտաժվում են Գասպարյանի առանձնատան որոշ հատվածներ»,–գրել է նա։
-----
Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի ամառանոցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ ի պատասխան շրջանառվող այն տեղեկությունների, թե Գասպարյանի՝ Սևանի ափին գտնվող ամառանոցը ապամոնտաժվում է:
«Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր:
Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ.Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար:
Երկրի խնդիրը Վ.Գասպարյանի ամառանոցը չէ, այլ տնտեսության ավիրումը, հասարակական-քաղաքական կյանքի ոչնչացումը, Արցախյան բանակցությունների տապալումը, պետական միջոցների բացահայտ մսխումը և համազգային աղետ դարձած խարդախությունը:
Հ.Գ. Թող Սևանի մասին արդի խոսողներից մեկը փորձի համեմատել իր և Վ.Գասպարյանի արածները Սևանի համար ու ամոթից լռի»,- գրել է Աթանեսյանը: