Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաերթ
A A
Հասարակություն

Վրաերթ Երևանում. 73-ամյա տղամարդը տեղում մահացել է. shamshyan.com

Երեկ երեկոյան Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. 73-ամյա տղամարդը տեղում մահացել է. գրում է Shamshyan.com–ը։

Երեկ՝ գիշերը, Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների հատման թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 73-ամյա Վազգեն Դարբինյանին: Դեպքի վայր ժամանակ ոստիկանները պարզել են, որ վրաերթից հետո Suzuki-ն առաջ է ընթացել, բախվել մեկ այլ ավտոմեքենայի, նշված ավտոմեքենան էլ առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, իսկ վերջինս բախվել է 4–րդ ավտոմեքենային։

Քննիչներն ու ճանապարհային ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Արտաշես Գասումյանը, որը հայտնաբերվել և քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ալկոհոլ օգտագործած է եղել:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։